5 բացտրություն այն բանի, թե ինչու Ֆինլանդիայում չկա ու երբեք էլ չի լինի զանգվածային կաշառակերություն
LifestyleBlognews.am-ը գրում է.
1. Ֆինների մեծամասնության մոտ չկա ձգտում դեպի ճոխություն։ Ճոխությունը՝ միջնադարյան-արևելյան զվարճանք է դեգեներատների համար։ Կարիքները ոսկե ունիտազում հոգում են միայն դեգեներատները
2. Ֆինները գիտեն, որ իրենց ընտանիքի անօրինական հարստացումը իրենց ժողովրդի հաշվին՝ ատելություն է սեփական ազգի նկատմամբ։ Այդպես վարվում են միայն տականքները
3. Ֆինները հասկանում են, որ բյուջեի փոշիացումը ատելություն է իրենց երեխաների ու թոռների նկատմամբ, որովհետև նրանք են երթևեկելու այդ ճանապարհներով ու սովորելու այդ դպրոցներում։ Ատել սեփական երեխաներին ու թոռներին կարող է միայն խելագարը
4. Ֆինները վստահ են, որ գողը միշտ վախկոտ է։ Նա ապրում է բացահայտվելու ու արդար դատաստան ունենալու վախով։ Այդպիսի մարդը չի կարող ազատ լինել։ Այդպիսի մարդը աքսորված է ժողովրդի կողմից։
5. Ֆինները հասկանում են, որ իրենց երեխաներին «տեղավորելը» մեծ վնաս է բառի բոլոր իմաստներով։ Եթե մարդը չի կարողանում իր ուժերով, կամ օրինական ճանապարհներով հասնել իր ուզածին, ուրեմն արժանի չէ այդ ամենին։ Իր երեխաների ապագայի համար խնդիրներ կարող է ստեղծել միայն հիմարը