«Թքած ունեմ». Քիմ Քարդաշյանը պատասխանել է իր մերկ կրծքի մասին քննադատություններին
LifestyleՔիմ Քարդաշյանը վերջին ամսում այնքան շատ է մերկացրել իր կուրծքը, որ մամուլում սկսել է հարց ծագել՝ գուցե հայուհին այս ձեւով փորձում է նորաձեւության նոր միտում թելադրել:

Մարդկանց ապշեցնելու ծրագիրը սկսելով Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ժամանակ, որտեղ Քիմը մի քանի անգամ ցուցադրել է իր կուրծքը, 35-ամյա հեռուստաաստղը շարունակել է ցնցել երկրպագուներին նաեւ Մայամիում, որտեղ Քանյե Ուեսթը մի շարք համերգներ ունի ծրագրված՝ ի աջակցություն իր նոր ալբոմի:


Սակայն հայուհին որոշել է իրավիճակը պարզաբանել իր կայքում ու ըստ երեւույթին միաժամանակ պատասխանել նաեւ իր մերկանալու մշտական հակումի կապակցությամբ քննադատություններին, որոնցով լի է մամուլը:

Դե ինչ, պատասխանը հնչել է ՔԻմի ու Քանյեի ոճով:

«Ես թքած ունեմ»,- սկսել է Քիմը,- «Ես միշտ էլ պաշտել եմ թափանցիկ ու թեթեւ կտորները»:
Ի դեպ, այս տարի ավելի վաղ, Քիմն իր կայքում իր երկրպագուներին հայտնել էր իր լուսանկարների հաջողության գաղտնիքը:

«Լսեք, ես ուզում եմ ձեզ պատմել իմ գաղտնիքը, թե ինչու են իմ լուսանկարները այսքան հաջող ստացվում, կամ ավելի ճիշտ՝ ինչու է իմ կուրծքը լուսանկարներում այդքան հաջող ստացվում: Լուսանկարները պետք է այնպես անել, որ կուրծքը մեծ ու ձիգ թվա, դրա համար մի քիչ աշխատել է պետք, բայց արդյունքը դրան արժե, LOL»,- գրել էր այն ժամանակ Քիմը:

