Դոլարը, ռուբլին ու ֆունտը դրամի նկատմամբ արժեզրկվել են
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերի 20-ին կազմել է 473.56 դրամ: Այն սեպտեմբերի 19-ի համեմատ արժեզրկվել է 0.30 դրամով:
Այդ մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.63 դրամ՝ արժևորվելով 0.49 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 614.92 դրամ է՝ սեպտեմբերի 19-ի համեմատ այն նվազել է 3.61 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը սեպտեմբերի 20-ին կազմել է 7.29 դրամ` սեպտեմբերի 19-ի համեմատ արժեզրկվել է 0.02 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 291.11 դրամ, ոսկի՝ 20.018.99 դրամ, պլատին` 15.545.04 դրամ։