ՄԹ կառավարության անունից Ալան Դունկանը շնորհավորել է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ
ОбществоՄիացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար, Խորհրդարանի անդամ Ալան Դունկանը շնորհավորել է հայ ժողովրդին՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ-ում ՄԹ դեսպանատան լրատվական ծառայությունը, Ալան Դունկանն ասել է.
«Միացյալ Թագավորությունը սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որը հինավուրց պատմություն ունեցող երիտասարդ երկիր է: Մենք սերտորեն գործակցում ենք Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ՝ ժողովրդավարական և կառավարման բարեփոխումներ խթանելու և մեր տնտեսական ու մշակութային կապերը հզորացնելու նպատակով: Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը նպաստելուն, Հայաստանի և իր հարևան երկրների համար խաղաղ ու բարեկեցիկ ապագա կառուցելուն: Ես ուրախ եմ Նորին Մեծության կառավարության անունից շնորհավորանքներ հղել հայ ժողովրդին՝ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ»:
Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 25-րդ հոբելյանականտարեդարձը: Հայ ժողովուրդը 25 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո» -նասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության բացարձակմեծամասնությունը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարականանկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հա րցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց`սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխանհանրապետություն: