Կարեն Կարապետյանը շնորհավորել է ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ
ОбществоՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանի շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշված է.
«Սիրելի´ հայրենակիցներ,
Այսօր նշում ենք մեր հայրենիքի կարևորագույն պետական տոնը: Տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու նպատակը։ Անկախ պետականության քսանհինգամյակին նախորդող ամիսներին մեր երկրին բաժին ընկան լրջագույն մարտահրավերներ, որոնք մեր ժողովուրդը հաղթահարեց իրեն բնորոշ արժանապատվությամբ։ Այսօր, շնորհավորելով բոլորիս, որպես անկախ Հայաստանի կառավարության ղեկավար՝ առաջին հերթին գլուխ եմ խոնարհում անկախության համար մարտնչած և անկախության քսանհինգամյա պատմությունը կերտած հերոսների առջև: Մենք այլևս պատմության քննությո ւնը բռնած պետություն ենք և ունենք բավարար կամք ու ներուժ՝ միասնաբար դիմագրավելու բոլոր փորձությունները, ունենք հանձնառություն՝ ստեղծարար աշխատանքով ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները: Կրկին շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, առաջընթաց և նորանոր հաջողություններ»: