Օդի ջերմաստիճանն այսօր էապես չի փոխվի, վաղվանից աստիճանաբար կնվազի
ОбществоՀանրապետության տարածքում' սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-24-ը ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-ին էապես չի փոխվի, 22-25-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում' 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: