«Գանձասար-Կապան»-«Էրեբունի» հանդիպումը հետաձգվել է
Спорт«Գանձասար-Կապան»-«Էրեբունի» խաղը հետաձգվել է անորոշ ժամկետով, քանի որ հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը սեպտեմբերի 21-ի առավոտյան Երևան-Կապան ավտոճանապարհին՝ Գորիսի մոտակայքում, ենթարկվել է ավտովթարի, որի արդյունքում մրցավարները տեղափոխվել են Գորիսի քաղաքային հիվանդանոց։
«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը, հայտնում է, որ ավտոմեքենայի մեջ եղել են Գևորգ Եղոյանը, Սարգիս Հովհաննիսյանը և Արմեն Խաչատրյանը։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանցից երկուսն ունեն վիրահատական միջամտության կարիք։