Զիդանին զայրացնում են Խամես Ռոդրիգեսի վերաբերյալ հարցերը
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին հաճախ պահեստայինների նստարանին թողնելու որոշումը:
«Ինձ արդեն զայրացնում է, որ լրագրողները շարունակում են հարցնել Խամեսի մասին: Այնպիսի տպավորություն է, կարծես ես ինչ-որ բան ունեմ նրա դեմ: Նա բոլոր խաղացողների պես իր խաղով պետք է ապացուցի ինձ, որ պատրաստ է խաղալ մեկնարկային կազմում»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 4 տուրերում Խամեսը մասնակցել է 4 խաղի, որոնցից միայն մեկում է հանդես եկել մեկնարկային կազմում: «Էսպանյոլի» դեմ Պրիմերայի չորրորդ տուրի խաղում նա մեկնարկային րոպեներից հանդես եկավ 62 րոպե եւ դարձավ գոլի հեղինակ: