Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում տեղի են ունենում ազգային առաջնությունների հերթական հանդիպումները
СпортԵվրոպական առաջատար ֆուտբոլային առաջնություններում` Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում տեղի են ունենում ազգային առաջնություններում հերթական տուրի 2-րդ խաղային օրվա հանդիպումները:«Արմենպրես»-ը ներկայացնում է 3 առաջնություն ներում, հերթական տուրերի 2-րդ խաղային օրվա բոլոր հանդիպումների խաղացանկը:
Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի 2-րդ խաղային օրը կհանդիպեն հետևյալ զույգերը.
«Բայեր»-«Աուգսբուրգ»
«Բավարիա»-«Հերտա»
«Լեյպցիգ»-«Բորուսիա Մյունխենգլադբախ»
«Շալկե 04»-«Քյոլն»
«Վերդեր»-«Մայնց»:
Իտալիայի առաջնության 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլան»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Լացիո»-ին: Տուրի մյուս զույգերը այսպիսինն են.
«Բոլոնիա»-«Սամպդորիա»
«Ատալանտա»-«Պալերմո»
«Կիևո»-«Սասուելո»
«Էմպոլի»-«Ինտեր»
«Ջենովա»-«Նապոլի»
«Յուվենթուս»-«Կալյարի»
«Պեսկարա»-«»Տորինո»
«Ռոմա»-«Կրոտոնե»
«Ուդինեզե»-«Ֆիորենտինա»:
Ֆրանսիայի առաջնությունում 6-րդ տուրից արդեն ավարտվել է 2 հանդիպում: Առաջնությունում հաղթանակներ են տարել ՊՍԺ-ն և «Թուլուզ»-ը: 6-րդ տուրում կհանդիպեն նաև հետևյալ զույգերը.
«Անժեր»-«Կան»
«Գենգամ»-«Լորիան»
«Լիոն»-«Մոնպելյե»
«Մեց»-«Բորդո»
«Նանտ»-«Սենթ Էտյեն»
«Նիս»-«Մոնակո»
«Բաստիա»-«Նանսի»
«Ռեն»-«Մարսել»: