Մանչեսթեր Յունայթեդ. Չորս մարտավարություն, որոնցից երկուսը Մխիթարյանի հետ
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ոութֆորդից» կրած պարտությունից հետո հայտարարել է, որ կարող է մեկնարկային կազմում դուրս թողնել թիմի ավագ Ուեյն Ռունիին:
Բրիտանական «Independent»-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմի չորս տարբերակ՝ առանց Ռունիի: Տարբերակներից երկուսում՝ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է:
Տարբերակ 1. (4-2-3-1) Իբրահիմովիչն առաջ քաշված հարձակվողի դիրքում է, Մխիթարյանը ենթահարձակվողի, Մարսիալը եւ Ռեշֆորդը գործում են եզրերից, իսկ Պոգբան եւ Ֆելինան հենակետայինների դիրքում են:
Տարբերակ 2. (4-3-3) Իբրահիմովիչի հետ հարձակման գծում են Մարսիալն ու Ռաշֆորդը, Պոգբան եւ Էրերան՝ եզրային կիսապաշտպաններ, Շնայդերլինը՝ հենակետային:
Տարբերակ 3. (4-4-2) Իբրահիմովիչն ու Ռաշֆորդն առաջ քաշված հարձակվողններ են, Մատան՝ ենթահարձակվող: Պոգբան եւ Էրերան եզրային կիսապաշտպաններ, իսկ հենակետայինի դիրքը՝ Քարիկին:
Տարբերակ 4. (4-2-3-1) Իբրահիմովիչը առաջ քաշված հարձակվող, Մխիթարյանը ենթահարձակվող, իսկ Մարսիալը եւ Մատան կօգնեն շվեդ գոլահարին եզրերից: Պոգբան եւ Էրարան այս մարտավարությանն համաձայն կկատարեն հենակետայինի գործողությունները: