«Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում միավորներ կորցրեցին
СпортԻսպանիայի առաջնության 5-րդ տուրը անհաջող դասավորվեց իսպանական ֆուտբոլի 2 դրոշակակիր ակումբների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն իրենց հանդիպումներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով: Առաջինը պայքարի մեջ մտավ Մադրիդի «Ռեալ»-ը: Արքայական ակումբի մրցակիցը «Վիլյառեալ»-ն էր: Խաղի հենց սկզբից երևաց, որ մադրիդցիների համար անչափ դժվար է լինելու 3 միավոր վաստակել: «Վիլյառեալ»-ը հիանալի էր գործում պաշտպանությունում: Անատամ առաջին խաղակեսի վերջնամասում «դեղին սուզանավ»-ը վտանգավոր հարած կատարեց դարպասին, որից հետո Սերխիո Ռամոսը ձեռքով խաղաց: «Ռեալ»-ի դարպասին մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված, որը Պանենկայի ոճով իրացրեց Բրունո Սորիանոն: 2-րդ կեսի սկզբում «Ռեալ»-ը անկյունայինի խաղարկումից հետո հավասարեցրեց խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ռամոսը: ՀետագայուÕ ´ «Վիլյառեալ»-ի կազմում հիանալի իրեն դրսևորեց դարպասապահ Սերխիո Ասենխոն և հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով: «Ռեալ»-ի հաղթարշավն ավարտվեց:
Տուրի ամենակենտրոնական խաղը կայացավ «Կամպ Նոու» մարզադաշտում: «Բարսելոնա»-ն հանդիպեց իր անհարմար մրցակիցներից մեկի` «Ատլետիկո»-ի հետ: Խաղի հենց սկզբից կապտանռնագույնները տիրեցին առավելության և անընդհատ գրոհում էին: 41-րդ րոպեին Անդրես Ինիեստայի հաշվենկատ փոխանցումից հետո Իվան Ռակիտիչը բացեց խաղի հաշիվը: 2-րդ կեսում Դիեգո Սիմեոնեի թիմը ավելի հաջող գործեց և կարողացավ 61-րդ րոպեին հավասարեցնել հաշիվը: Անխել Կորեան իր թիմին 1 միավոր նվիրեց: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:
5-րդ տուրի 2-րդ խաղային օրը գրանցվեցին նաև հետևյալ արդյունքները. «Սելտա»-«Սպորտինգ»` 2-1 «Գրանադա»-«Ատլետիկ»` 1-2 «Ռեալ Սոսիեդադ»-«Լաս Պալմաս»` 4-1: 5-րդ տուրը կեզրափակվի այսօր և տեղի կունենա 2 հանդիպում: