Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են «06»-ն ու «07»-ը. կա 5 վիրավոր
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 141-րդ կմ հատվածում բախվել են Վազ 2107 մակնիշի 24 ՍԼ 434 համարանիշի և Վազ 2106 մակնիշի 34 VZ 465 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթաղչյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը։
Շարունակությունը՝ այստեղ: