Ազատվեք կնճիռներից բնական կրեմի օգնությամբ՝ ընդամենը 1 շաբաթում
LifestyleԾերությունը երբեք ցանկալի չէ, հատկապես կանանց համար, երբ մաշկը սկսում է ծածկվել կնճիռներով։ Կոսմետիկ արդյունաբերությունն այսօր միլիոնավոր դոլարներ է վաստակում՝ ստեղծելով հակածերացման կրեմներ, բոտոքսներ, քիմիական պիլինգներ, որոնք շատ թանկ արժեն։
Տխուր ճշմարտությունն այն է, որ այս թանկարժեք միջոցներն էլ միշտ չէ, որ օգնում են, այդ իսկ պատճառով, շատ կանայք դիմում են բնական միջոցների օգնությանը։
Տանը պատրաստվող այս բնական կրեմը կօգնի մեղմել կնճիռները և կկատարի մաշկի խոր հիդրատացում, որի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 2 ճաշի գդալ վազելին
• 1 ճաշի գդալ նուշի կամ ձիթապտղի յուղ
• 1 ձվի դեղնուց
• 1 թեյի գդալ մեղր։
Պատրաստման եղանակը
Վազելինը հալեցնել թույլ կրակի վրա, վերցնել կրակից, ապա ավելացնել մյուս բաղադրիչները և լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ խառնուրդ։ Խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ և պահել սառնարանում։
Այս կրեմն օգտագործելուց առաջ մաշկը լավ լվանալ, քսել այն՝ կատարելով շրջանաձև շարժումներ: Կրեմը պահել մաշկին մոտ 30 րոպե, ապա մաքրել մաշկը հանքային ջրի մեջ թաթախված բամբակով։
Առաջին արդյունքները կտեսնեք արդեն 1 շաբաթվա ընթացքում։