Մադամ Թյուսոյի թանգարանում իրարից բաժանել են Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի մոմաքանդակները
LifestyleԱնջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի ամուսնալուծությունը թիվ մեկ թեմա է լրատվամիջոցների համար: Մինչ Ջենիֆեր Էնիսթոնըչարախնդում է, իսկ Ադելը այդ իրադարձությունը «դարաշրջանի ավարտ» կոչում, մադամ Թյուսոյի թանգարանի աշխատակիցներն էլ իրենց ձևով են արձագանքել հանրահայտ զույգի ամուսնալուծությանը:
Թանգարանում իրարից հեռացրել են հոլիվուդյան աստղերի մոմե քանդակները, որոնք մինչև հիմա կողք կողքի էին, իսկ նրանց միջև տեղադրել են Ռոբերտ Փաթինսոնի քանդակը (ամուսնալուծության հետ որևէ առնչություն չունի):
Փառք աստծու, որ Մարիոն Կոտիյարի քանդակը չեն տեղադրել (ի դեպ, 40-ամյա ֆրանսիացի դերասանուհին հերքել է Փիթի հետ իր սիրային կապի մասին լուրերը):

«Այն լուրերից հետո, որոնք աշխարհով մեկ ցնցել են հոլիվուդյան աստղի երկրպագուներին, ուզում ենք բոլորին տեղեկացնել, որ մենք Բրեդ Փիթին ու Անջելինա Ջոլիին հեռացրել ենք իրարից»,- գրված է Թանգարանի պաշտոնական Instagram էջում:
Հիշեցնենք, որ դերասանական զույգի մոմե քանդակները մադամ Թյուսոյի թանգարանում 2013-ին էին հայտնվել: