ԱՄՆ–ում սերիական մարդասպան Dating Game Killer–ին մեղադրում են 40-ամյա վաղեմության սպանության մեջ
ОбществоԱՄՆ–ում սերիական մարդասպան Ռոդնի Ալքալային, որը ստացել էր Dating Game Killer մականունը, մեղադրում են Վայոմինգում կնոջ մահվան մեջ։ Սպանությունը տեղի է ունեցել մոտ 40 տարի առաջ։ Այդ աղմկոտ եւ չբացահայտված սպանությունը ստացել է Cold Case Murder անվանումը, փոխանցում է Americaru–ն։
Los Angeles Times–ի նախկին լուսանկարիչ Ալքալան մեղավոր էր ճանաչվել Հանթինգթոն Բիչում 12-ամյա աշակերտուհու եւ եւս 4 կանանց սպանության համար, որոնց նա նաեւ բռնաբարել էր։ Մարդասպանը ստացել էր Dating Game Killer անվանումը, քանի որ 1978-ին՝ սպանությունները կատարելու ժամանակ, հանրահայտ խաղային շոուի հաղթողի թեկնածուներից էր։
Սեպտեմբերի 20-ին դատախազությունը նրա դեմ նաեւ այլ մեղադրանքներ էր առաջադրել, մասնավորապես, 28-ամյա Քրիսթին Ռութ Թորնթոնի սպանության համար, որի մարմինը սպանությունից հետո թողել էր Վայոմինգի ռանչոներից մեկում։ Կնոջը սպանել էին խեղդելով։
Կնոջ մարմինը գտել էին 1982-ին, սակայն նրա ինքնությունը անհայտ էր մնում 3 տասնամյակ։ 2014–ին ԴՆԹ թեստի միջոցով նրա ինքնությունը պարզվել էր։ Արյան նմուշ էր տվել սպանվածի քույրը։
2010-ին սերիական մարդասպանին մահվան էին դատապարտել։