Հաստատվեց ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը
ОбществоՀՀ կառավարությունը հավանություն տվեց ««ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն գործադիրին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
«Օրինագծով հստակեցվ ում են պահակապետի պարտականությունները, հսկիչ-պահպանության խմբերի և պարեկների ծառայության իրականացման, մարտական դրոշի պահպանման հետ կապված դրույթները»,- ասաց Օհանյանը:
Բացի այդ, սահմանվում է նաև պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության կարգը: