Քչերն են պատկերացնում, թե ինչքան զարմանալի են մեր աչքերը. 40 ապշեցնող փաստ` աչքերի մասին
LifestyleBlognews.am-ը գրում է.
Մենք ամեն օր անխնա օգտագործում ենք մեր աչքերը համակարգչի մոնիտորին ժամեր շարունակ նայելով և շատ ու շատ այլ բաներ անելով, սակայն երբեք չենք մտածում, թե ինչպիսի ֆենոմենալ օրգան է աչքը։ Նույնիսկ գիտնականները մինչև վերջ չեն կարողացել ուսումնասիրել աչքի կառուցվածքը։ Սակայն կան մի շարք ֆանտաստիկ փաստեր աչքերի մասին, որոնք քչերին են հայտնի։
BlogNews –ը հավաքել է 40 ամենազարմանալի փաստերը աչքերի մասին, որոնք և Ձեզ ենք ներկայացնում ստորև և հորդորում են փոքր - ինչ ավելի հետևողական լինել աչքեր հետ և ժամանակ տրամադրել դրանց հանգստին։
- Երբ դուք նայում էք Ձեր սիրելի մարդուն, աչքի բիբը լայնանում է 45% -ով
- Մարդու աչքի եղջերաթաղանթը այնքան է նման շնաձկան եղջերաթաղանթին, որ աչքի վիրահատության ժամանակ շնաձկան եղջերաթաղանթը փոխարինում է մարդունը
- Մարդու ամեն աչքը պարունակում է 107 միլիոն բջիջ և նրանցի յուրաքանչյուրը զգայուն է լույսի նկատմամբ
- Ամեն 12 տղամարդում մեկը կույր է գույների նկատմամբ
- Մարդու աչքը տարբերում է միայն երեք գույն՝ կարմիր, կանաչ, կապույտ։ Մնացած բոլոր գույները այս երեքի կոմբինացիաներ են
- Մարդու աչքը 2.5 սմ տրամագիծ ունի և կշռում է մոտ 8 գրամ

- Մարդու մատնահետքը ունի 40 եզակի բնութագիր, իսկ աչքի ծիածանաթաղանը ունի 240 այդպիսի բնութագիր։ Ահա, թե ինչու են աչքի սքաներները օգտագործվում անվտանգության համար
- Թարթիչների մկանները մարմնի ամենաարագ մկաններն են։ Մեկ թարթոցը տևում է 100 – 150 միլիվայրկյան. մարդը կարող է 5 անգամ թարթել 1 վայրկյանի ընթացքում
- Մարդը աչքերը թարթում է 17 անգամ՝ րոպեի, 14,280 անգամ՝ օրվա և 5.2 միլիոն անգամ՝ տարվա ընթացքում։
- Մարդում աչքերը կարող են մշակել 36,000 բիթ ինֆորմացիա՝ մեկ ժամի ընթացքում
- Շագանակագույն աչքերը իրականում կապույտ են՝ շագանակագույն պիգմենտների տակ։ Արդյունքում ստեղծվել են լազերային վիրահատություն, որը կարող է մշտապես աչքերը կապույտ դարձնել։

- Մեկ վայրկյանի ընթացքում աչքերը կենտրոնանում են 50 տարբեր օբյեկտների վրա
- Աչքեր ընկալած պատկերը ուղեղ է ուղարկվում շրջված և գլխիվայր վիճակում
- Օրգանիզմի ամենաակտիվ մկանները աչքերը կառավարող մկաններն են
- Ամեն թարթիչ ունի մոտ 5 ամիսների կյանք
- Մայաները հավատում էին, որ շաշություն ունենալը գրավիչ է և ամեն ինչ անում էին շաշ երեխաներ ունենալու համար
- Հազարավոր տարիներ առաջ բոլոր մարդկանց աչքերը շագանակագույն էին մինչև այն պահը, երբ մի մարդ մուտացիայի արդյունքում ծնվեց կապույտ աչքերով։ Եթե դուք կապուտաչյա էք, ապա ընդհանուր ազգական ունենք աշխարհի բոլոր կապուտաչյա մարդկանց հետ
- Եթե լուսանկրաի մեջ Ձեր աչքերից միայն մեկն է կարմրավուն, ապա ամենայն հավանականությամբ դուք աչքի քաղցկեղ ունեք (եթե դուք ուղեղ տեսախցիկին էք նայում)։ Բարեախտաբար դեպքերի 95% դեպքերում սա բուժելի է

- Շիզոֆերնիայի դիագնոզը կարելի է պարզել սովորական աչքի թեստի միջոցով
- Մարդիկ և շները միակ տեսակներն են, որոնք կարողանում են ինչ –որ ինֆորմացի ստանալ դիմացինի մասին՝ նրա աչքերի մեջ նայելով
- Կանանց մոտ 2% հազվագյուտ գենետիկ առանձնահատկություն ունի, որը նրանց թույնլ է տալիս տարբերել ավելի քան 100 միլիոն գույն
- Մարդու աչքը ներդաշնակ շարժվում է միայն շարժվող օբյեկտին հետևելուց
- Ծովահենները կապել են աչքերից մեկը՝ լավ գիշերային տեսողություն ունենալու համար
- Կան այնպիսի գույներ որոնք այնքան բարդ են, որ մարդում աչքը չի կարողանում ընկալել դրանք
- Նորածին երեխանեը չեն կարողանում տարբերել գույները
- Մարդու աչքերը շատ արագ են ապաքինվում։ Լավ խնամքի դեպքում եղջերածաղանթի քերծվածքը վերականգնվում է ընդհամենը 48 ժամի ընթացքում
- Չնայած որ մարմինը ակտիվացնելու համար ինչ –որ նախավարժանք է պետք, մարդու աչքերը ակտիվ են 24 ժամ շարունակ՝ ողջ կյանքի ընթացքում

- Աչքի ոսպնյակը ավելի արագ է քան ցանկացած տեսախցիկ
- Դուք տեսնում էք ուղեղի այլ ոչ թե աչքերի միջոցով։ Շատ դեպքերում վատ տեսողություն ոչ թե աչքերի, այլ ուղեղի խնդիր է
- Աչքերը սկսում են զարգանալ երեխայի սաղմի զարգացման երկրորդ շաբաթից
- Կյանքի ընթացքում կուրացած մարդիկ երազում կաողանում են տեսնել
- Աչքերը օգտագործում են ուղեղի պոտենցիալի 65% -ը՝ ավելի շատ, քան ցանկացած այլ օրգան