Եթե Գվարդիոլան պատերազմ է հայտարարում, կստանա այն. Դմիտրի Սելյուկ
Спорт«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը խոսել է «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ վիճաբանության մասին:
«Եթե Գվարդիոլան պատերազմ է հայտարարում, կստանա այն: Նրան դուր չի գալիս իմ կարծիքը: Պեպը պետք է հաշվի առնի, որ մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուրը խոսքի ազատության իրավունք ունի:
Գվարդիոլային պետք չեն անհատներ: Նրան պետք են այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կվախենան, կանեն ամենն, ինչ ինքը պահանջում է: Ժամանելով Մադրիդ, Գվարդիոլան առաջին հերթին սկսեց պայքարել Հարտի ու Յայայի դեմ: Նրանք երկուսն էլ հզոր անհատներ են, հարգված են հանդերձարանում, ինչն էլ դուր չեկավ Պեպին:
Երբ հյուր ես գալիս, տանտերերին պետք է հարգես: Չի կարելի օտար տուն մտնել և տանտերերին խնդրել հեռանալ: Այդպես Գվարդիոլան վարվեց «Բարսելոնա»-ում, երբ Էտո’Օ-ին ստիպեց հեռանալ: Իբրահիմովիչը, ում տրանսֆերի դիմաց 57 մլն ֆունտ էր վճարվել, վաճառվեց ընդամենը 18 մլն-ով:
Յայան պրոֆեսիոնալ է: Նա կանի այն ամենն, ինչ պահանջվում է: Իսկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից` բարձր պահած գլխով»,- ասել է Սելյուկը: