Կարեն Գրիգորյանը մասնակցում է Սերբիայի ակումբային առաջնությանը
СпортՄեկնարկել է Սերբիայի շախմատի ակումբային առաջնությունը, որին մասնակցում է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով հանդես է գալիս «Նավթագազ» թիմի կազմում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հաղորդում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:
Առաջին տուրում Գրիգորյանը հաղթել է Մարկո Նենեզիչին, սակայն նրա ակումբը 2-4 հաշվով պարտություն է կրել: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում են 12 ակումբ: Այսօր տեղի կունենան մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները: