ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Գյումրու Թատերական հրապարակում հավաքված հասարակությանն ասաց, որ բոլորը ի վերջո պատասխան են տալու, նրանք ևս, ովքեր սպառնում են իրենց համաքաղաքացիներին,-այս մասին հայտնում է ORER.am-ը: «Բոլորը պատասխան են տալու, այդ թվում նաև փոքր քաղաքապետիկները: Քաղաքապետիկ եմ ասում, որովհետև միայն փոքր մարդը կարող է իր համաքաղաքացիներին ասել` եթե գնաք հանրահավաքների հայտնվելու եք աղբարկղում: Մի քաղաքներից մեկում այդպես էին ահաբեկել բնակիչներին: Աղբարկղն իրենց համար սովոր միջավայր է, որովհետև ամեն օր իրենց տերերը նման քաղաքապետիկներին օրը տասն անգամ քցում են աղբամանը, տրորում, թքում հետո աղբամանից հանում, առանց փոշին թափ տալու տանում ու դնում են որևէ պաշտոնի, որովհետև իրենց համար նման կերպ են պատկերացնում ապահով Հայաստանը: Եվ այդպես աղբամաններից հանվում են կրիմինալներ, որովհետև կրիմինալի վրա հիմնված իշխանությունը միայն կարող է Հայաստանում իրեն ապահով զգալ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց. «Ես կրկնում եմ` այս իշխանությունը պիտի հեռանա, և մենք չպիտի թույլ տանք, որ իշխանությունը սահմանադրական փոփոխություններով փորձի իր համար ևս տասը տարվա գոյություն ապահովել»: