Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը մասնակցելու է Գինու 8-րդ փառատոնին
ОбществоՎայոց Ձորում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն անցկացվող Գինու 8-րդ ավանդական փառատոնի ընթացքում հյուրերին եւ ժյուրիի անդամներին կներկայացվեն գործարանային եւ տնական արտադրության գինիներ: Կկազմակերպվեն ավանդական խաղեր, թատերական բեմադրություններ եւ շոու ծրագրեր:
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ Ռինդ եւ Արենի գյուղերում անցկացվող փառատոնն ունենալու է շատ հյուրեր թե՛ Հայաստանի տարբեր մարզերից, թե՛ արտերկրից եւ լուսաբանվելու է նաեւ միջազգային լրատվամիջոցների կողմից:
«Մեր նպատակն է, որ փառատոններն այնքան կայանան եւ լինեն հայտնի թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում, որ զբոսաշրջային օպերատորները դրանք ներառեն իրենց փաթեթներում: Կարելի է ասել՝ մենք արդեն հասել ենք նրան, որ տուրօպերատորները համագործակցում են մեր փառատոնների կազմակերպիչների հետ»,- ասաց Մեխակ Ապրեսյանը՝ տեղեկացնելով, որ փառատոնին մասնակցելու է նաեւ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայը եւ կազմակերպության անդամ պետությո ւնների մի շարք ներկայացուցիչներ:
Մեխակ Ապրեսյանը նշեց, որ կազմակերպության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այցելել «Արենի 1» քարանձավ: