Հայաստանում բնական գիտություններով զբաղվում են հատկապես երիտասարդ գիտնականները
ОбществоԳիտության պետական կոմիտեի ծրագրերում 7000 գիտնական է ընդգրկված, որոնցից 4000-ը զբաղվում են զուտ գիտությամբ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆգիտության պետական կոմիտեինախագահ Սամվել Հարությունյանը:Նրա խոսքով` գիտության ոլորտում վերջին 9 տարում բավական լուրջ աշխատանք է կատարվել: «Կոմիտեի խնդիրն է հնարավորինս արագ մեր գիտական համակարգը ընդգրկել եվրոպական եւ համաշխարհային գիտական տարածքում»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այսօրվա մեր գիտնականները տալիս են բավականին լուրջ գիտական արդյունք:
«Հայաստանի նման փոքր երկրի համար 7000 գիտնական ունենալը բավականին լավ արդյունք է: Նրանք բոլորն էլ բարձր մակարդակ ունեցող գիտնականներ են»,-ասաց Հարությունյանը:
Կոմիտեի նախագահը ուրախալի համարեց այն փաստը, որ գիտնականներից 400-ը բնական գիտությունների ոլորտում ունեն բավական բաձր վարկանիշ: Նրանց մեծ մասը երիտասարդներն են:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կազմում ընդգրկված գիտության պետական կոմիտեն ստեղծվել է 2007 թվականիհոկտեմբերի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով:
2007-2016 թվականի ընթացքում ընդունվել են կոմիտեի կողմից մշակված շուրջ 30 իրավական ակտեր: 2008-2016 թվականներիընթացքում կնքվել են 39 երկկողմ համագործակցության պայմանագրեր: 2016 թվականի դրությամբ պետության կողմիցֆինանսավորվում է 169 թեմա: