«Էրեբունի» թանգարանում բացվեց «Իմ համայնքի ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը
КультураՀայաստանում սեպտեմբերի 24-ին և 25-ին կնշեն Եվրոպական ժառանգության օրերը: Այս տարի միջոցառումները կանցնեն «Ժառանգությունը և համայնքները» խորագրի ներքո: Այդ միջոցառումներին հատուկ ծրագրով միացել է և իր դռներն է բացել Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ համատեղ։ Թանգարանում կազմակերպված միջոցառումները նվիրված են ՀՀ անկախության 25 ամյակին։
Ինչպես տեղեկացնում է սեպտեմբերի 24-ին Էրեբունու թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց «Իմ համայնքի ժառանգությունը» ցուցահանդեսը։
Միջոցառմանը ներկա էին՝ «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության գլխավոր մասնագետ Արա Գյուրջյանը
Միջոցառման ժամանակ իր ողջույնի խոսքը հղեց ներկաներին «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, ԻԿՕՄՕՍ/Հայաստան հ/կ նախագահ Գագիկ Գյուրջյանը։ Նա, խոսելով իրենց միջոցառման նպատակի մասին, ասաց. «Այս ցուցահանդեսը նպատակ ունի Ձեզ ծանոթացնել մեր մշակութային ժառանգությանը, որը ճանաչելով ավելի կգնահատեք, կպահպանեք և կփոխանցեք հաջորդ սերունդներին։ Իսկ մենք, հավատարիմ մնալով «Ժառանգությունը և համայնքը» կարգախոսին, մեր ներդրումն ենք ունենում համաեվրոպական այս ակցիայում»։
Գագիկ Գյուրջյանը իր հերթին հավելեց, որ այս տեսակ միջոցառումները միշտ ունենում են առանձնահատուկ խորհուրդ, բայց այս տարի այն կրկնակի է, քանի որ այս տարի միջոցառումները նվիրվում են ՀՀ անկախության 25 ամյակին։
«Հայաստանը մի երկիր է, որը 25 ամյա իր ճանապարհին,մի կողմից կարծես թե ձևավորված երիտասարդ է ու վստահ քայլում է առաջ, մյուս կողմից էլ՝ մենք բոլորս ներկայացուցիչ ենք մի ժողովրդի, ով ունի շատ հարուստ և բազմաշերտ մշակութային ժառանգություն, որը մեզանից յուրաքանչյուրի տեսակի և աշխարհայացքի հիմնասյունն է հանդիսանում։Ես կարծում եմ, որ մեր վ ստահությունը հիմնված է հենց մեր կուտակած, ունեցած և պահպանած մշակութային ժառանգության վրա», - հավելեց նա։