Աշխարհի ամենաուժեղ երկրաշարժերը
БлогՀայե՛ր, գիտե՞ք, որ պատմության ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերի արդյունքում զոհվել է շուրջ 3 միլիոն մարդ: Երկրաշարժ տեղի է ունենում երկրագնդի բոլոր հատվածներում: Երկրակեղեւի մեզ հայտնի առաջին ցնցումը տեղի է ունեցել Ք.ա. 373 թ. Հունաստանի ափամերձ շրջաններում: Կորնթոսի ծովածոցի հարավային ափին գտնվող Հելիկոն քաղաքն անցել է գետնի տակ: 700 տարի անց, 341 թ., խոշոր երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում, որը հայոց աշխարհում տեղի ունեցած մեզ հայտնի առաջին երկրաշարժն է:
Մինչ այժմ արձանագրված ամենահզոր երկրաշարժը գրանցվել է Չիլիում 1960 թ.: 9.5 մագնիտուդով վալդիվյան երկրաշարժը համարվում է ամենաուժգինը եւ, բարեբախտաբար, երկրաշարժի էպիկենտրոնի ու մերձակա տարածքների ոչ խիտ բնակեցումը հնարավորություն է ընձեռել խուսափել մարդկային մեծ կորուստներից: Երկրաշարժը խլել է նվազագույնը 5.700 մարդու կյանք: Ստորեւ ներկայացվում է վեց ամենախոշոր երկրաշարժերը, որոնց զոհ է գնացել 2.155.000 մարդ:
1556 թ. տեղի ունեցավ Շենսի երկրաշարժը (Կենտրոնական Չինաստան): Այն ամենամահաբեր երկրաշարժն էր եւ խլեց 830.000 մարդու կյանք: 1908 թ. Կալաբրիայի ու Մեսսինայի (երկուսն էլ Իտալիայի Սիցիլիա կղզում) երկրաշարժերի զոհերի թիվը 200.000 է: 1920 թ. Հանսուի (Չինաստան) երկրաշարժը խլեց 100.000 մարդու կյանք:
1923 թ. հուժկու երկրաշարժերը պատուհասեցին Ճապոնիան' խլելով 200.000 մարդու կյանք: 1976-ին կրկին ուժեղ ցնցումների մեջ էր Չինաստանը: Արդյունքում սարսափելի ավերածություններ եւ 600.000 զոհ: 2004 թ. Հնդկական օվկիանոսի ստորջրյա երկրաշարժը վիթխարի ցունամիների պատճառ դարձավ' գուժելով 225.000 մարդու մահվան մասին:
Աղբյուր՝ Հայե՛ր, գիտե՞ք, որ