Ինչպես տնային պայմաններում ազատվել թեփից (տեսանյութ)
LifestyleՄազերի թեփը խնդիր է շատերի համար և դա հատկապես ակտուալ է դառնում ձմռանը: Թեփի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել. ցածր դիմադրողականությունը, գլխարկները, սթրեսները և այլն: Այս ամենը հանգեցնում է գլխամաշկի չորացման, սակայն պետք չէ անհանգստանալ. ելք միշտ կգտնվի: Ինչպես տնային պայմաններում ազատվել թեփից՝ ալոեյի տերևներ 7 ճաշի գդալ քնջութի յուղ 2 ճաշի գդալ մեղր 4 ճաշի գդալ խնձորի քացախ 20 ճաշի գդալ ջուր Ինչ է պետք անել՝ Առաջին փուլի համար անհրաժեշտ է ալոեյի մեծ տերևներ: Կտրեք անհրաժեշտ տերևները, լվացեք այն ջրով, ապա գլխամաշկը սրբեք տերևներով և սպասեք 30 րոպե: Այդ ընթացքում քնջութի յուղը և մեղրը խառնեք իրար, խառնուրդը քսեք մազերին՝ արմատներից մինչև ծայրերը, և թեթև մերսեք մաշկը: Մանրամասնորեն սանրեք մազերը: Ցանկալի է մազերը լվանալ ջրով, որի մեջ լցրել եք խնձորի քացախ: Դրանից հետո սպասեք ևս 30 րոպե և կարող եք մազերը լվանալ սովորական ջրով և շամպույնով: