Ամեն մարդ իր ճակատագիրն ունի. Սոնե Սիլվերը՝ նոր տեսահոլովակի ու անձնական կյանքի մասին
LifestyleԵրգչուհի Սոնե Սիլվերը մոտ օրերս կներկայացնի իր նոր՝ «Enjoy» տեսահոլովակը, որի ռեժիսորական աշխատանքները երգչուհին կրկին Նիկ Եգիբյանին է վստահել.
«Արդեն երկար ժամանակ է, ինչ «Enjoy» երգի հետ կապված աշխատանքներով եմ զբաղված, վերջերս նկարահանել ենք նաեւ այս երգի հիման վրա տեսահոլովակ, որը մոտ օրերս կհանձնեմ հանդսիատեսի դատին: Երգի խոսքերի հեղինակը քույրս է՝ Ադրինե Մովսեսյանը, երաժշտությունն էլ գրել է Studioina-ն: Դե իսկ ռեժիսորական աշխատանքներն իրականացրել է իմ շատ սիրելի ընկեր Նիկ Եգիբյան, իսկ իր մտքերին ճիշտ մոնտաժ է տվել Սերժ Գաբյանը. համատեղ թիմային աշխատանք է տարվել, որը հուսամ կգնահատվի»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սոնե Սիլվերն ու ավելացրեց՝ նոր երգը ռիթմիկ, պարային ոճում է եւ հույս հայտնեց, որ շատերը այդ երգի ներքո բարձր տրամադրություն կունենան եւ երգի անվանը համապատասխան կվայելեն հաճելի ռիթմերը:
Երգչուհու խոսքով՝ տեսահոլովակի միակ հերոսուհին ինքն է.
«Երգը շատ պոզիտիվ, տրամադրություն բարձրացնող է ու ինքս չցանկացա, որ տեսահոլովակում սյուժետային գծեր լինեն: Որոշեցինք, որ տեսահոլովակի միակ՝ այսպես կոչված հերոսուհին ես կլինեմ ու կներկայանամ այնպես, ինչպես զգում եմ այս երգը՝ իմ հույզերով ու էմոցինաերով»,- հավելեց նա:
Շարունակությունը՝ այստեղ