Ինչպես տնային պայմաններում սպիտակեցնել ատամները. արդյունքն ակնհայտ է (ֆոտո)
LifestyleArmlur.am-ը գրում է.
Իդեալական ձյունափայլ ժպիտը շատերի երազանքն է: Գոյություն ունի ատամների սպիտակեցման բազմաթիվ մեթոդներ և կարճ ժամանակում դրանք հիանալի արդյունք են ապահովում: Ցավոք, այդպիսի թանկարժեք պրոցեդուրաներ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ: Այդ պատճառով, ներկայացնում ենք միջոց, որը տնային պայմաններում կօգնի սպիտակեցնել ատամները և ապահովում է լավ արդյունք` երկարատև օգտագործման պարագայում:

Ինչպես սպիտակեցնել ատամները տնային պայմաններում`
Բաղադրամասեր` թուրինջի եթերային յուղի երկու կաթիլ,
նարնջի եթերային յուղի երկու կաթիլ,
թեյի ծառի եթերային յուղի երկու կաթիլ,
մեկ թեյի գդալ բժշկական սպիրտ 100 գրամ ջուր
Պատրաստման եղանակը`
Եթերային յուղերն ու բժշկական սպիրտը խառնեք իրար Այս խառնուրդի վրա ջուր ավելացրեք Բերանի ողողման համար այս խառնուրդն օգտագործեք շաբաթական երկու անգամ: Ողողման ավարտից հետո անպայման բերանը լվացեք տաք ջրով: Այս եթերային յուղերը ոչ միայն կօգնեն սպիտակցնել ատամները, այլ նաև կկարգավորեն բերանի խոռոչի վիճակը: Օգտագործումից ընդամենը մեկ ամիս անց դուք արդեն կտեսնեք արդյունքը: