«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 0:2
СпортՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մեկնարկեց 7-րդ տուրը: Երեւանի «Արարատն» ընդունեց «Գանձասար-Կապանին» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով:
Կապանյան թիմը 7 միավորով նախավերջին տեղում է, «Արարատը» 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
7-րդ տուրի մյուս երկու հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին: «Ալաշկերտը» կընդունի «Փյունիկին», «Շիրակը»՝ «Բանանցին»:
Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 0:2
Լուբամբո Մուսոնդա, 41, Արա Խաչատրյան, 53, 11մ