Բարձր ու ձիգ պոչն ամենավնասակար սանրվածքն է
LifestyleԿանանց շրջանում ամենատարածված սանրվածքը` բարձր ձիգ պոչը, ամենավնասակարն է մազերի համար:
Ամերիկացի կոսմետոլոգները հաստատել են, որ բարձր ձիգ պոչը բացասական է ազդում մազերի և գլխամաշկի առողջության վրա: Դա բացատրվում է նրանով, որ մազերը ամուր կապված են մնում երկար ժամանակ, որից հետո կոտրատվում և թափվում են: Բացի այդ, ձիգ պոչը խոչընդոտում է արյան հոսքը դեպի գանգամաշկ: Արդյունքում թեփ է առաջանում և մազերը նույնիսկ կարող են թափվել:
Նշենք նաև, որ այն կանայք, որոնք երկար տարիներ բարձր ձիգ պոչ են կապել, տառապել են միգրենով (ուժեղ գլխացավով): Մասնագետները խորհուրդ են տալիս մազերը պոչ կապել շաբաթական 2-3 անգամից ոչ ավելի: