«Քաղբանտարկյալ» սևանցի Ռուդիկը
БлогՄանե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, և կուսակցություններից շատերը մեծ թափով լծվել են գործի: Հոկտեմբերի 2-ին Սևանում նույնպես քաղաքապետի ընտրություններ են, բայց այս անգամ կարծես ՀՀԿ-ն «չի բռնելու» գործող քաղաքապետ՝ Ռուդիկ Ղուկասյանի ձեռքը և ամենայն հավանականությամբ աջակցելու է անկուսակցական Սարգիս Մուրադյանին:
Այս հանգամանքն անշուշտ չէր կարող չբարկացնել Ղուկասյանին, քանի որ վերջինս լավ հասկանում է, որ այս տեմպերով չի կարողանալու մարսել տարիներ ի վեր «հալալ քրտինքով» վաստակած թալանը: Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է սկսվել ուժային կառույցների կողմից: Ղուկասյանը նաև նշել էր, որ մարզպետը ուզում է, որ ինքը չընտրվի:
Ինչ խոսք՝ Ղուկասյանը մասսամբ իրավացի է, քանի որ ոչ միայն մարզպետը , այլ Սևանի ամբողջ բնակչությունն է դեմ իր վերընտրվելուն: Իսկ սա նրա արդյունքն է , որ քաղաքապետն ու իր գերդաստանը թալանել էին ամեն բան, անգամ ստորգետնյա խողովակները: Իրականում այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ բացի սևանցիներից, Ղուկասյանից զզվել են նաև թիմակիցները: Պատկերացրեք, թե ինչ աստիճանի է անցել բոլոր սահմանները, որ զզվացրել է անգամ ՀՀԿ-ականներին:
Դե ինչ վերաբերվում է Ղուկասյանի հանդեպ հետապնդումներին, ապա կարծում եմ, որ մինչև Սևանի հոգու խորքը թալանած մարդը վաղուց պետք է հետապնդվեր: Բեն Լադենն էլ կարող էր բողոքել մարդու ազատ տեղաշարժման իրավունքի հանդեպ ԱՄՆ-ի կողմից բռնության համար, հո չէին լսելու՞: