Անջելինա Ջոլին արգելափակել է Բրեդ Փիթի զանգերը և ապրում երեխաների հետ՝ վարձակալած տանը
LifestyleՄինչ ողջ աշխարհը քննարկում է Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծությունը, աստղերը նույնիսկ չեն խոսում իրար հետ։ Ըստ աղբյուրի՝ Ջոլին արգելափակում է Բրեդի բոլոր զանգերը և հաղորդագրությունները։
Աղբյուրը նույնիսկ պատմում էր, որ Փիթը շատ ծանր է տանում այդ իրադարձությունը։ Նա չգիտեր, որ Ջոլին պատրաստվում էր ամուսնալուծվել, և կատարվածը նրան անակնկալի բերեց։
«Նա լացեց և դուրս եկավ ափերից։ Բրեդը չգիտեր, որ Անջելինան ցանկանում է ամուսնալուծվել։ Անջելինան նախկինում էլ էր նրան սպառնում ամուսնալուծությամբ, բայց Բրեդը չէր մտածում, որ Ջոլին կանի դա։ Ջոլին դիմեց դատարան վերջին պահին, երբ անգամ փաստաբան չուներ»,- ասել է աղբյուրը։
Ջոլին ոչ միայն թղթերը տվել է դատարան, այլ նաև արագորեն երեխաների հետ հեռացել տանից։ Այժմ դերասանուհին երեխաների հետ ապրում է Լոս Անջելեսում վարձակալած առանձնատանը, ամսական վճարելով 98 հազար դոլար։ Տունը ունի 1340 քմ տարածք, 5 ննջարան, մարզասրահ և լողավազան։ Նրա հարևաններ են Ջուլիա Ռոբերթսը և Շոն Փենը։

