Հումելսը շարք է վերադարձել
СпортՄյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Աթլետիկոյի» հետ խաղից առաջ մարզում է անցկացրել թիմի ընդհանուր խմբի հետ, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Հումելսը վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 5-րդ տուրի՝ «Համբուրգի» հետ խաղում (1:0) եւ մադրիդյան թիմի հետ խաղում նրա մասնակցությունը հարցականի տակ էր:
«Աթլետիկոյի» հետ հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 28-ին: «Բավարիայից» այդ խաղը բաց են թողնելու Դուգլաս Կոստան եւ Հոլգեր Բադշտուբերը: