Ոստիկանությունը երկու օրում ոչնչացրել է 2.2 տոննա կանեփի կանաչ զանգված
ОбществоՀանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ին և 25-ին հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2268 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանա ռությունից առգրավվել է 0.65 գրամ «մարիխուանա», 0.7 գրամ և 7 հաբ «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 233 փամփուշտ, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող 1 հրացան, ինքնաձիգի 1 պահունակ, 2 նռնակ և նռնակի 5 պայթուցիչ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հայտնաբերվել է 7 հետախուզվող»: