Բորուսիա Դ. - Ռեալ հանդիպումը կսպասարկի Կլատենբուրգը
СпортՉեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալելու է Մադրիդի «Ռեալին»:
Այդ հանդիպման մրցավարը Մարկ Կլատենբուրգն է,- հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Բրիտանացին 7 անգամ սպասարկել է «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումներ. «արքայական» ակումբը բոլոր դեպքերում հաղթել է:
«Բորուսիա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է վաղը՝ սեպտեմբերի 27-ին. մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին է: