Հրդեհը Պարտիզակում 650 հակ անասնակեր է ոչնչացրել
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 26-ին, ժամը 12.52-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.52-ին, մարվել՝ 15.17-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ Պարտիզակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում այրվել է մոտ 650 հակ անասնակեր: