Էջնիածնում տան փլուզված պատը վնասել է կից անցնող գազատար խողովակը
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 26-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի արտաքին պատի մի հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով վնասվել է կից անցնող գազատար խողովակը, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ տունը մեկ հարկանի հողաշեն կառույց է (150 քմ), որի արտաքին պատից փլուզվել է մոտ 10 քմ հատված: Հարակից անցնող գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` առանց բռնկման. տուժածներ չկան:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «1-04» ծառայության աշխատակիցները փակել են վնասված գազատար խողովակի փականը: