Ալոնսո․ Կցանկանայի խաղալ Իտալիայում, բայց ժամանակին չես հաղթի
Спорт«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ցանկանում է կարիերան ավարտել հենց մյունխենյան ակումբում։
-Կարծում եմ՝ «Բավարիան» կլինի իմ վերջին պրոֆեսիոնալ ակումբը։ Քանի դեռ մարմինս և հոգեբանական վիճակս թույլ են տալիս, ցանկանում եմ խաղալ հենց այստեղ։ Չեմ կարծում, թե պրոֆեսիոնալ կարիերայումս ևս մեկ քայլ կկատարեմ։ Կցանկանայի խաղալ Իտալիայում, բայց ժամանակին չես հաղթի։
Դեռ չեմ որոշել՝ կերկարաձգե՞մ «Բավարիայի» հետ պայմանագիրս։ Տեսնենք՝ մի քանի ամիս անց ես ինչ կմտածեմ, և ինչ կմտածի ակումբի ղեկավարությունն իմ մասին։ Ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները, - 34-ամյա Ալոնսոյի խոսքը մեջբերված է «Marca»-ից։
Հավելենք, որ Խաբի Ալոնսոյի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017 թվականի ամռանը։