Երեւանի շենքերից մեկի պատշգամբից վայր ընկած փոքրիկը դուրս է եկել շոկային վիճակից
ОбществоՀնգամյա աղջիկը, ով սեպտեմբերի 27-ի առավոտյան վայր է ընկել «Գլենդել Հիլզ» թաղամասի շենքերից մեկի 4–րդ հարկի պատշգամբից, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը,երեխայի վիճակը ծանր է` դրական տեղաշարժով: «Երեխան մեզ մոտ է տեղափոխվել առավոտյան ժամը 11-ին: Նա արդեն դուրս է եկել շոկային վիճակից: Աղջնակը ստացել է կրծքավանդակի սալջարդ, աջ ոտքի կոտրվածք, գլխուղեղի ցնցում»,-ասաց Չոբանյանը՝ հավելելով, որ վիճակը բարդանալու դեպքում նոր վիրահատական միջամտության անհրաժեշտություն կլինի: