Վիկտորյա Բեքհեմի 5-ամյա դուստրն արդեն բարձրակրունկներ է կրում
LifestyleՎիկտորյա Բեքհեմը ևս մեկ անգամ իր երկրպագուներին ստիպեց մտածել, թե արդյոք նա ճի՞շտ է դաստիարակում իր երեխաներին։
This Morning թոք-շոուի ժամանակ դիզայները պատմել է, որ թույլ է տալիս իր 5-ամյա դստերը կրել բարձրակրունկներ։
Չնայած հեռուստադիտողները բավական վրդովված էին, որ Վիկտորյան դստերը թույլ է տալիս բարձրակրունկներ կրել, սակայն մայրիկը դրանում ոչ մի վատ բան չի տեսնում։ Ընդհակառակը, հպարտությամբ հայտարարում է, որ Հարփերը բարձրակրունկներով քայլում է ավելի վստահ ու ազատ, քան բազմաթիվ մեծահասակներ։
Վիկտորյայի խոսքերով, դուստրը արդեն մի քանի տարի կրում է պլատֆորմ ունեցող կոշիկներ, իսկ վերջին ժամանակներս արդեն նախընտրում է կանացի բարձրակրունկ կոշիկներ։
Շատերը Վիկտորյայի խոսքերից դժգոհ մնացին՝ նշելով, որ երեխաները չպետք է լինեն «փոքրիկ-մեծեր», այլ պետք է մնան երեխաներ։ Ծնողները չպետք է խթանեն երեխաների՝ հնարավորինս շուտ մեծանալու ցանկությունը։