Աբրամովիչը լուրջ փոփոխություններ կկատարի «Չելսիում»
Спорт«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լուրջ փոփոխություններ կատարել անգլիական ակումբում, գրում է The Telegraph-ը։
Ռուս գործարարը դժգոհ է թիմի խաղից եւ ցանկանում է ուժեղացնել կազմը, սակայն, նախեւառաջ, նա մտադիր է բաժանվել վետերաններից։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին, որի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը։ Թիմում հարցականի տակ է նաեւ իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի, բրազիլացի Օսկարի, սերբ Նեմանյա Մատիչի ապագան։
Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա ձմռանը լոնդոնյան ակումբը կփորձի գնել կենտրոնական պաշտպան եւ հարձակվող։