«Ռեալը» 10 տարվա անհաջողություն է կրկնել
СпортՄադրիդի «Ռեալը», Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում ոչ ոքի խաղալով Դորտմունդի «Բորուսիայի» հետ, կրկնել է 10 տարվա անհաջողություն, հաղորդում է Marca-ն։
Դա Արքայական ակումբի երրորդ անընդմեջ ոչ ոքին էր։ 3 անընդմեջ ոչ ոքի «Ռեալը» նախորդ անգամ խաղացել էր 2006-ին։
Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղում Արքայական ակումբը 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն գրանցվեց 2:2 հաշիվը: Պրիմերայի նախորդ 2 տուրերում Զինեդին Զիդանի թիմը ոչ ոքի էր խաղացել «Վիլյառեալի» (1:1) ու «Լաս Պալմասի» (2:2) հետ։