ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իսրայելի Նախագահ Ռեուվեն Ռիվլինին
ОбществоՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսրայելի Պետության Նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ հրեա ժողովրդի ականավոր քաղաքական գործիչ, Իսրայելի Պետության նախկին Նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ն ախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: