Հովհաննես Համբարձումյանը չի մասնակցի Ռումինիայի և Լեհաստանի հետ հանդիպումներին
СпортՀայաստանի հավաքականը կորուստով է մոտենում ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Ռումինիայի և Լեհաստանի ընտրանիների հետ հանդիպումներին:
Ազգային թիմի և մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը խորացրել է աճուկի վնասվածքը, ինչի պատճառով շարքից դուրս է մնացել:
Մակեդոնական թիմի առաջատարներից մեկը բաց է թողել «Վարդարի» հանդիպումը «Ռենովայի» հետ:
Վարուժան Սուքիասյանը Համբարձումյանին հրավիրել էր հավաքական մասնակցելու առաջիկա հանդիպումներին:
Հայաստանի ազգային թիմը հոկտեմբերի 8-ին ընդունելու է Ռումինիայի հավաքականին, իսկ 3 օր անց հյուրընկալվելու է Լեհաստանին: