Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է ընդհանուր խումբ
СпортՀայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լիովին ապաքինվել է վնասվածքից և այսօր ընդհանուր խմբի կազմում մասնակցել է Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Զարյայի» դեմ խաղի նախապատրաստական մարզմանը։
Չնայած դրան՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Մխիթարյանը չի մասնակցի խաղին։
-Մարսյալն ապաքինվել է և պատրաստ է վաղվա խաղին։ Լյուկ Շոուն վատառողջ է, այսօր բժիշկը նրան թույլ չտվեց մասնակցել մարզմանը և տուն ուղարկեց։ Մխիթարյանը չի մասնակցի խաղին։ Ինչ վերաբերվում է Ռունիին՝ դեռ չեմ որոշել՝ նա կլինի՞ մեկնարկային կազմում։ Եթե նա անհրաժեշտ ձևով պատրաստ չլինի մեկնարկային կազմում չի ընդգրկվի,-ասել է Մոուրինյուն։