Ереван, 13.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Макрон хочет лишать права участия в выборах за антисемитизм Худатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭС Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказок Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границы Представители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласия Патрульные самолеты ВМС США провели разведку вблизи Ирана Трамп анонсировал визит в Китай в апреле Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им Водитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это было


Ադրբեջանը չի կարող ժխտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ ԱԳՆ պաշտոնյա

Политика

Եթե որևէ ազգ ունեցել է ինքնորոշվելու իրավունք, ապա հայերը ևս Լեռնային Ղարաբաղում ունեն նույնատիպ իրավունք, և ոչ մի ադրբեջանցի պաշտոնյա չի կարող ժխտել նրանց այս համընդհանուր իրավունքը:  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  71-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած քննարկումների ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը։ Նա անդրադարձել է նաև Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ադրբ եջանի ապատեղեկատվությանը, Ազգերի լիգայի կողմից Հայաստանի և Վրաստանի` կազմակերպությանն անդամակցելու հայտերն ընդունելում իսկ Ադրբեջանինը մերժելու, այդ երկրի կողմից ահաբեկչության փառաբանման և, ի տարբերություն Ադրբեջանի,  Հայաստանում ազգային և կրոնական փոքրամասնությունների բարվոք վիճակի մասին։

Ներկայացնում ենք ելույթի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեքստն ամբողջությամբ։

«Շնորհակալություն, տիկին նախագահող, և ներեցեք, խնդրում եմ, կրկին ելույթ ունենալու համար:

Երբ որևէ մեկն ասում է, որ սա հաստատված ճշմարտություն է, ես անշուշտ ցանկանում եմ լսել, թե ում կողմից է այն հաստատված, որտեղ և որոնք են հիմքերը: Հակառակ դեպքում, ոչինչ էլ հաստատված չէ, քանի դեռ այն ապացուցված և հիմնավորված չէ:

Անդրադառնալով Խոջալուին՝ տարօրինակ է, որ ադրբեջանական պատվիրակությունը խոսում է Խոջալուի մասին, որովհետև ես կրկին հիշատակել եմ կարճատև հիշողության մասին: Եթե որևէ մեկը կարողանար կարդալ Ադրբեջանի՝  այդ ժամանակվա թերթերը, կատարելապես պարզ կլիներ, թե ով է իրագործել Խոջալուի սպանդը: Պատասխանատուն Ադրբեջանի այդ ժամանակի ղեկավարությունն էր, ինչի մասին գրում էին ադրբեջանական թերթերը: Ես անշուշտ համաձայն եմ, որ ԻԼԻՊ-ի նախատիպը ստեղծվել է Խոջալուում, բայց այդ նախատիպը ստեղծվել է ադրբեջանական ջոկատների կողմից, որոնք սպանում էին իրենց սեփ ական քաղաքացիական բնակչությանը: Հայկական ջոկատները, ընդհակառակը, բացել են ազատ, խաղաղասիրական միջանցք քաղաքացիական բնակչության համար, որպեսզի վերջինս տարհանվի կռվի թատերաբեմից:

Վերադառնալով ինքնորոշման հարցին՝ ինչպես ճիշտ նշվեց, Մինսկի խմբի համանախագահությամբ տարվող ընթացիկ բանակցությունները իրականացվում են 3 հիմնարար սկզբունքների հիման վրա. ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում: Այսպիսով, ինչպե՞ս կարելի է չխոսել ինքնորոշման մասին: Ինքնորոշման արդյունքը ներկայիս ՄԱԿ-ի 193 անդամ-պետություններն են: Եթե որևէ ազգ ունեցել է ինքնորոշվելու իրավունք, ապա հայերը ևս Լեռնային Ղարաբաղում ունեն նույնատիպ իրավունք, և ոչ մի ադրբեջանցի պաշտոնյա չի կարող ժխտել նրանց այս համըն դհանուր իրավունքը:

Հետաքրքիր է նաև խոսել 1918-1920թթ.. իրադրության վերաբերյալ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ազգերի լիգան ընդունել է Հայաստանի և Վրաստանի` կազմակերպությանն անդամակցելու հայտը: Ազգերի լիգան մերժել է կազմակերպությանն անդամակցելու ադրբեջանական հայտը հարևանների հետ ունեցած տարածքային խնդիրների և չկարգավորված հարցերի պատճառով:

Անդրադառնալով ահաբեկչության փառաբանմանը՝ նշենք, որ Ադրբեջանն առաջին երկիրն է, որ ապաստան է տրամադրում հանցագործներին, ահաբեկիչներին` շնորհելով նրանց հերոսի կարգավիճակ: Բոլորն են հիշում այն պատմությունը, երբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպան կացնով սպանեց քնած հայ սպային: Հունգարական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց քնած մարդուն կացնահարած ոճրագործին, բայց հետո նա արտահանձնվեց Ադրբեջան՝ շարունակելու կրել իր պատիժը Ադրբեջանում: Այն պահին, երբ նրա ինքնաթիռը վայրէջք կատարեց Ադրբեջ անում, Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց նրան, ով նաև հնարավորինս հերոսացվեց, փառաբանվեց և դարձավ Ադրբեջանի ազգային հերոս: Եթե մի երկրի ազգային հերոսը Սաֆարովի նման մեկն է, ինչ-որ մեկը, ով հերոս է պարզապես այն փաստի համար, որ նա հայի է սպանել, ո՞րն է այդ  երկրի ապագան:

Հայաստանը 12 ազգային և կրոնական փոքրամասնությունների հայրենիք է, որոնց մի մասը՝ եզդիները, ասորիները չունեն իրենց պետությունը, և նրանք շատ երջանիկ են, որ ապրում են Հայաստանում, որտեղ իրենց բոլոր իրավունքները երաշխավորված են: Ադրբեջանցիները ևս ապրել են Հայաստանում, որտեղ իրենց իրավունքները երաշխավորված են եղել: Բայց Ադրբեջանում հայկական կոտորածների բռնկման հետևանքով, որոնց զոհ գնաց Ադրբեջանի հայությունը` շուրջ կես միլիոն հայ բնակչությունը, այսօր ոչ մի հայ չի մնացել Ադրբեջանում՝ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական իշխանությունները կրկին մեջբերում են որոշ կեղծված թվեր դրա վերաբերյալ: Այսպիսով, ո՞վ է ավելի հանդուրժող, և ո՞վ` ոչ: Դատեք ինքներդ:

Շնորհակալություն»:

Макрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделеОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокГлава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арест