Ջեսի Լինգարդ. Զլատան Իբրահիմովիչն արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարն է
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդի կարծիքով, անգլիական թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչն արդեն առաջատար է ակումբում:
«Իբրահիմովիչն արդեն մեր թիմի առաջատարն է, հատկապես, երբ ավագը չի լինում խաղադաշտում: Նա զբաղեցրել է իր տեղը եւ թիմին տանում է առաջ: Երիտասարդ խաղացողները շատ են հարգում նրան: Փորձառուները նույնպես հաշվի են առնում նրա կարծիքը»,- Ջեսի Լինգարդի խոսքը մեջբերում է mirror-ը:
Հիշեցնենք, որ 34-ամյա շվեդ հարձակվողը այս ամռանն է մեկ տարվա պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: