Թուրքիայում քրդերի ցույցերի ժամանակ թուրքական ուժայինների կողմից 21-րդ ցուցարարն է սպանվել
БлогԻսլամական պետություն խմբավորման՝ Սիրիայի քրդաբնակ Քոբանի շրջանի վրա գրոհի դեմ Թուրքիայում քրդերի ցույցերի ժամանակ թուրքական ուժայիններին կողմից 21-րդ ցուցարարն է սպանվել: Աշխարհագրական տեսանկյունից բողոքի ակցիաները բավական լայն են, և զոհերի թիվն էլ արդեն զգալի է: Օրինակ, լայն արձագանք ստացած Գեզիի ցույցերի ժամանակ, եթե հիշողությունս չի դավաճանում, 5-6 մարդ է մահացել: Իսկ ահա քրդերի հուզումներն արդեն 20-ից ավել զոհի պատճառ են դարձել և նոր զոհեր կարող են լինել արդեն այս գիշեր:
Վիճակն իրոք ճգնաժամային է, թուրքական պետության և քրդերի միջև ամենաարյունալի դիմակայությունը վերջին տարիների: Չի բացառվում, որ սա բերի Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ակտիվացմանը, ապա և հրադադարի ռեժիմի չեղարկմանը: Թեև ՊԿԿ-ի առաջնորդ Օջալանն ավելի վաղ նշել էր, որ Քոբանիի հարցում թուրքական իշխանության դիրքորոշումը կարող է բերել 2013-ի գարնանից PKK-ի ու Թուրքիայի հրադադարի կասեցմանը, բայց և դրան ավելանում է հենց արդեն Թուրքիայի ներսում զարգացումները, ինչի ժամանակ մեծաթիվ քրդերի արյուն է թափվում: Քոբանիի էֆեկտն իմ նախատեսածից ավելի է, և դեռ միայն ընթացքն է:
Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը