Ադրբեջանում կանանց շրջանում անպտղաբերության մակարդակն աճել է
ОбществоԱդրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի հաղորդման համաձայն` այդ երկրում անպտղաբերությամբ տառապող կանանց թիվն աճել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական faktxeber.comլրատվականը:
Նախորդ տարի առաջին անգամ բուժզննման դիմած կանանցից 2 314-ն ունեցել են անպտղություն, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 100 հազար անձից 48.4-ը տառապում է այդ հիվանդությամբ:
Սրանից բացի, կանանց շրջանում աճել է նաեւ չարորակ նորագոյացություններով տառապողների թիվը, որը 2015 թվականին կազմել է 5 216` 2014 թվականի համեմատ ավելանալով 286-ով: