Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է 474.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.54 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.14 դրամ (աճել է 0.56 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 616.70 դրամ (աճել է 0.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.51 դրամ (աճել է 0.10 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 291.73 դրամ, ոսկի՝ 20,178.41 դրամ, պլատին՝ 15,532.42 դրամ։