Այն դեպքերից է, երբ աշխատանքային այցը լի է դրական պահերով, լուսավոր երիտասարդներով և նոր գաղափարներով. Տարոն Մարգարյան
ОбществоԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ուրախ և հպարտ եմ, որ Երևանում ունենք նման կրթական կենտրոն, որտեղ շուրջ 7000 տաղանդավոր երիտասարդներ են սովորում:
Այցի շրջանակում հասցրեցի զրուցել ու ծանոթանալ այդ պահին կենտրոնի տարաբնույթ խմբակներում սովորող աշակերտների հետ:
«Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանի և «Թումո»-ի խորհրդի անդամ Բեկոր Փափազեանի հետ շրջեցինք նաև կենտրոնի հարակից այգում, որտեղ բարեկարգման աշխատանքներ են իրականացվում:
Համոզվեցի, որ այս մարդկանց ստեղծագործ մտքերն անսպառ են:
Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար Tumo Center for Creative Technologies կենտրոնին:










